News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յունիբանկի հազարավոր հաճախորդներ արդեն իսկ գնահատել են անհատական պահատուփերի հարմարավետությունն ու ապահովածությունը: Անհատական պահատուփը ոսկերչական իրերի, կարևոր փաստաթղթերի կամ կանխիկ գումարի պահպանության ամենահարմար և ապահով տարբերակներից մեկն է:

Յունիբանկում անհատական պահատուփ կարելի է վարձակալել 7 օրից մինչև 1 տարի ժամկետով: Վարձակալման Ճկուն ժամկետները պայմանավորված են հաճախորդների ցանկությամբ: Հաճախորդը կարող է այն վարձակալել կարճ ժամկետով` մեկնելով  գործուղման կամ ճամփորդության, կամ էլ` երկարաժամկետ, մշտապես օգտվելով ծառայությունից:

Բանկն առաջարկում է երեք չափսի պահատուփեր` 110x220x480 մմ, 200x220x480 մմ և  200x450x480 մմ: Պահատուփերի վարձույթի գինը  մատչելի է բնակչության ամենալայն շրջանակին: Մինչև 31.10.2018թ.-ը Յունիբանկի չորս մասնաճյուղերում` «Աճառյան», «Կենտրոն», «Գարեգին Նժդեհ» և «Գյումրի» պահատուփեր կարել կլինի վարձակալել 50% զեղչով` սկսած  2 250 ՀՀ դրամից մինչև 22 500 ՀՀ դրամ:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս շատ հաճախորդներ տեղեկացված լինեն անհատական պահատուփերի վարձակալման ծառայության  մասին, - նշում է Յունիբանկի կոմերցիոն բիզնեսի զարգացման ղեկավար Գառնիկ Սարգսյանը: - Կա   կարծրատիպ թե անհատական բանկային պահատուփը շքեղություն է: Իրականում դա բավականին մատչելի և հարմար տարբերակ է թանկարժեք իրերի պահպանման համար: Մեր ակցիայի  շրջանակներում հաճախորդները կարող են վարձակալել պահատուփը կես գնով և համոզվել թե որքան հարմար և ապահով է այս ծառայությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ