News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկ տարում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 80 հազարով: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչյա Բերբերյանը: Նա հավելեց, որ սա, բնականաբար, հանգեցրել է կաթնամթերքի արտադրության խնդիրների:

Նրա խոսքով՝ Հայաստանում սպանդանոցների ներդրման անգրագետ քաղաքականությունը հանգեցրեց մսի գնաճի: Մինչդեռ գրագետ մոտեցման դեպքում կարելի էր 5-6 տարում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1,5 անգամ մեծացնել՝ հասցնելով մինչեւ 1 մլն 400 հազարի, ինչը տնտեսական եւ բնապահպանական տեսանկյունից առավել օպտիմալն է համարվում: «Սակայն այն մարդկանց չիմացության հետեւանքով, որոնք այս հարցով զբաղվում են, մենք հակառակ արդյունքն ունենք: Այս պահին 1 մլն 109 հազար արոտատեղիներից անհրաժեշտ ենթակառուցվածքի բացակայության պատճառով օգտագործվում է միայն 40-45 տոկոսը»,- նշեց փորձագետը:

Նա համաձայն չէ այն կարծիքին, որ Հայաստանը ագրարային երկիր է, քանի որ գյուղատնտեսության զարգացման մակարդակը միանգամայն այլ բանի մասին է խոսում: Ուստի եթե կառավարությունը ձգտում է ագրարային տնտեսական մոդելից անցում կատարել արդյունաբերականին, առավել եւս հետարդյունաբերականին, ապա նախ անհրաժեշտ է հասնել այն մակարդակին, երբ հնարավոր կլինի խոսել ագրարային զարգացած տնտեսության մասին, հավելեց Հրաչյա Բերբերյանը:

Անդրադառնալով մսի գնին, ՀԿ ղեկավարը «հուսադրեց», որ չնայած Բելառուսից տավարի մսի ներմուծմանը, այն կարող է 20-30 տոկոսով թանկանալ: Իսկ ոչխարի եւ խոզի մսի գները կպահպանվեն, թռչնամսի գինը կախված կլինի համաշխարհային շուկայում կերի գներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ