ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այս ամիս կայցելի Հայաստան՝ Միացյալ Նահանգների հետ ամուր կապերի հետագա զարգացման նպատակով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
«Կարող ենք հաստատել, որ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այս ամիս կայցելի Հայաստան՝ Միացյալ Նահանգների հետ ամուր կապերի հետագա զարգացման նպատակով:
Պարոն Քենթը պետքարտուղարության պաշտոնատար անձանցից է եւ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ: Նա պատասխանատու է Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ քաղաքականության, ինչպես նաեւ տարածաշրջանի ԱՄՆ դեսպանությունների առօրյա աշխատանքի հարցերում: Նա ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության եւ գործարար համայնքի հետ քննության կառնի երկկողմ կարեւորության հարցերի լայն շրջանակ»,-նշեցին դեսպանատնից: