News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ բաներով ինձ հիշեցնում է ամերիկյան հեղափոխության հիմնադիր եւ ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսին։ Այս մասին այսօր հայտարարեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է Փաշինյանին նվիրել Ադամսի գիրքը։

Ջոն Ադամսը փոխեց ամերիկացիներին, ովքեր ուզում էին նոր կառավարություն, երկրում փոփոխություններ եւ ժողովրդավարություն՝ ասաց դեսպանը՝ հավելելով, որ Ադամսն ամբողջ կյանքում աշխատում էր, որ ժողովրդի ձայնը լսելի լինի եւ իրականանա։

«Նա այն տեսության կողմնակից էր, որ քաղաքական առաջընթացը կարող է տեղի ունենալ միայն շնորհիվ կիրթ եւ հարգալից երկխոսության, որին կմասնակցեն հասարակության բոլոր շերտերը»,- նշեց Միլսը։

Դեսպանը նշեց, որ գիրքը մակագրել է՝ օգտվելով Ջոն Ադամսի մի արտահայտությունից, որն ասում է, թե ամերիկյան հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ թե Ամերիկայի փողոցներում, այլ այն ամերիկացիների սրտերում եւ մտքերում, որոնք լսում էին միմյանց։ «Սա ուղերձ է այն մասին, որ լսել, մտածել, սրտերը եւ մտքերը փոխել պետք է քննարկումների միջոցով։ Սա ուղերձ է, որի հետ համաձայն է վարչապետը, եւ որը նա հասկանում է»,- ընդգծեց դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ