News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՀ նոր կանխատեսումների համաձայն 2018 թվականին Հայաստանում գործազրկությունը 18.9 տոկոս մակարդակում կլինի, իսկ 2019 թվականին՝ մինչեւ 18.6 տոկոս: Կանխատեսումը ներկայացվում է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» հոկտեմբերյան զեկույցում:

ԵՏՄ երկրներում ԱՄՀ-ի ընթացիկ եւ հաջորդ տարիների համար գործազրկության կանխատեսումը հետեւյալն է. Ռուսաստան՝ 5.5 տոկոս, 2019-ին՝ 5.3 տոկոս նվազեցմամբ, Բելառուս` 0.8 տոկոս, 2019 թվականին նույն ցուցանիշով, Ղազախստան` 5 տոկոս 2019 թվականին նույն ցուցանիշով, Ղրղըզստան` 7 տոկոս 2019 թվականին նույն ցուցանիշով:

Հայաստանի հարեւան երկրներում իրավիճակը հետեւյալն է. Ադրբեջան` 5 տոկոս, 2019 թվականին նույնպես նույն ցուցանիշը կպահպանվի, իսկ Վրաստանի վերաբերյալ կանխատեսում չի ներկայացվում:

Նշենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 2018 թվականին կկազմի 18.1 տոկոս: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2018-ին աղքատության մակարդակը կարող է հասնել 38,2 տոկոսի, 2019-ին կրճատվելով մինչեւ 36,8 տոկոս, իսկ 3.2 դոլար գնողունակության համարժեքության հաշվարկով 2018-2019 թվականներին աղքատության մակարդակը կարող է  10.1 տոկոսից նվազել մինչեւ 9.1 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ