News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար»:

Նշենք, որ Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնը թափուր էր մնացել, երբ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներն ու մարզպետներին ազատում է աշխատանքից: Նրա առաջարկությամբ ՀՀ նախագահը ազատել է ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ