News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Washington Post-ը գրել է, որ ամերիկյան հետախուզությունը գիտեր սաուդյան լրագրող, իրենց աշխատակից Ջամալ Հաշքաջիին առեւանգելու սաուդացիների մտադրության մասին։

Սակայն հայտնի չէ, Միացյալ Նահանգներն արդյոք տեղեկացրե՞լ էին լրագրողին, որ նա թիրախ է, ինչպես նաեւ այն, որ մտադիր են նրան հարցաքննել կամ սպանել։

Ավելի վաղ The Washington Post-ի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Ֆրեդ Ռայանը հայտարարել էր, որ Հաշքաջիին կարող էին «սառնասրտորեն սպանել՝ իշխանությունների թողտվության պայմաններում»։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն լրագրողի անհետացման գործի հետաքննությանը։

Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Հաշքաջին փաստաթղթերը ձեւակերպելու համար գնացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Հոկտեմբերի 6-ին ԶԼՄ-ները հայտնել էին, թե թուրքական ոստիկանությունը դիտարկում է հյուպատոսության շենքում նրա սպանության վարկածը։

Ջամալ Հաշքաջին հայտնի էր Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատություններով։ 2017թ․ նա լքել էր հայրենիքը եւ հաստատվել ԱՄՆ-ում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ