News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 Նշենք, որ Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դիմել էր ՊՆ–ին և դրական պատասխան ստացել։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անունով, մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը  Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածի հետեւանքով։

Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Ծաղկահովիտ գյուղի Մշակույթի տանը, հոկտեմբերի 13-ին՝ Երեւանում, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին:

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգեւատրվել էր Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգեւով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր: «Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը. նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ