News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հիշում է գերեվարված ադրբեջանցիների մասին, սակայն գերեվարված հայերի մասին մոռանում է։

Պատասխանելով Ասկերովի եւ Գուլիեւի մասին Ադրբեջանի ներկայացուցչի հարցին՝ Յագլանդը հայտարարել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանում ձերբակալվածներին, ես բարձրացրել եմ այդ հարցը եւ կշարունակեմ բարձրացնել»։ Նա ասել է, թե հայկական կողմը «կարող էր ժեստ անել»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ձգտում է հետ ստանալ իր դատապարտյալներին՝ Դիլխամ Ասկերովին եւ Շախբազ Գուլիեւին։ Ընդ որում՝ ադրբեջանական իշխանությունները համառորեն հրաժարվում են ազատ արձակել երեք հայ գերիներին՝ չնայած նրան, որ նրանցից երկուսը հոգեկան խնդիրներ ունեն։ Այս ամենը հաշվի առնելով՝ առնվազն տարօրինակ է, որ ԵԽ գլխավոր քարտուղարը, «ժեստերի» մասին խոսելով, մոռանում է հիշատակել հայ գերիներին ազատելու անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news