News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան պետք է հանրաքվե անցկացնի, որը հասարակությանը կառաջարկի ընտրել ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ համաձայնության դուրս գալու եւ բարեփոխված դաշինքի կազմում մնալու միջեւ։ Այս մասին հայտարարել է երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Եվրոպական միությունից Բրիտանիայի հավանական դուրս գալուն կես տարուց քիչ ժամանակ է մնացել, բայց առաջվա պես պարզ չէ, թե աշխարհում իր մեծությամբ 5-րդ տնտեսությունը Brexit-ից հետո ինչպես պետք է առեւտուր անի ԵՄ-ի հետ

Եթե երկրի այժմյան վարչապետ Թերեզա Մեյին հաջողվի համաձայնության գալ ԵՄ-ի հետ, ապա այն իր հավանությունը պետք է ստանա խորհրդարանում, որի անդամները խորը տարաձայնություններ ունեն Brexit-ի հարցում։

Բլերի կարծիքով՝ Մեյին չի հաջողվի այդ հարցը «խորհրդարանով անցկացնել», այդ պատճառով էլ երկրին նոր հանրաքվե է հարկավոր։ Բլերը բազմիցս կոչ է արել չեղարկել Brexit-ը, աջակցելով դրա մյուս հակառակորդներին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ միլիարդատեր Ջորջ Սորոսին, ովքեր եւս Բրիտանիային խորհուրդ են տալիս հետ կանգնել այդ քայլից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news