News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի եւ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել:

Նույն օրը, ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում, «Ադեկվադ» ֆեյսբուքյան վերլուծական հաղորդաշարի նկարահանումներ իրականացնելիս իրենց են մոտեցել մի խումբ անձինք, ովքեր պահանջել են, որ Մարալիկ քաղաքից շուտ հեռանան, եւ, որ 800 հոգի հավաքված իրենց սպասում են կենտրոնական հրապարակում, որպեսզի հաշվեհարդար տեսնեն նրանց նկատմամբ:

Վերջիններս նրանց ուղեկցելով հրապարակ՝ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 3 տան դիմացի ճանապարհի մայթեզրին քաշքշել եւ հայհոյել են՝ սպառնալով նրանց կյանքին եւ առողջությանը, իսկ տղամարդկանցից մեկը Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում քաշքշել է օպերատորին, այնուհետեւ, մոտ 10 րոպե անց, կենտրոնական հրապարակ տանող ճանապարհի մայթեզրին փորձել է խլել վերջինիս տեսախցիկը, ինչի ընթացքում կոտրել է տեսախցիկի տակդիրը՝ պատճառելով նյութական վնաս:

Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժին են ներկայացել դեպքի մասնակից 5 քաղաքացիներ, որոնցից վերցվել են բացատրություններ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարալիկում հոկտեմբերի 11-ին, մի խումբ քաղաքացիներ են հարձակվել «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի եւ Արթուր Դանիելյանի վրա: Վերջիններս հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է. «Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի եւ Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը:

Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում ազատ խոսքի, ազատ տեղաշարժի եւ ազատ կարծիքի իրավունքը: Նշենք, որ կազմակերպված այս հարձակումից հետո Նարեկ Մալյանը եւ Արթուր Դանիելյանը Մարալիկի ոստիկանությունում ներկայացրել են կատարվածը»:

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակների վրա

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ