News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Սաուդյան Արաբիայի ուժային կառույցների ներկայացուցիչներին եւ պաշտոնատար անձանց կմտցնի պատժամիջոցային ցուցակի մեջ, որը հիմա մշակվում է, հայտնում է The Independent-ը:

Պարբերականի տեղեկացմամբ՝ դիվանագետները սահմանվող պատժամիջոցները միանգամայն հնարավոր սցենար են համարում: «ԱԳՆ-ին հրահանգվել է որոշել պատժամիջոցների հնարավոր թիրախների շրջանակը, եւ այս աշխատանքը վերջին 48 ժամում զգալիորեն ակտիվացել է»,- հայտարարել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ բրիտանական կառավարությունը կարող է կիրառել «Մագնիտսկու լրացումը», որը թույլ է տալիս սահմանափակող միջոցառումներով պատասխանել մարդու իրավունքների կոպիտ խախտումներին: Օրենքի համաձայն՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակցություն ունեցած անձանց անունները կհրապարակայնացվեն: Պատժամիջոցների եւ փողերի լվացման հակազդման մասին օրինագծի լրացումն ընդունվել է մայիսին: Այն համապատասխանում է ԱՄՆ-ում մշակած 2012 թվականի համանուն օրենքին:

Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 10-ին սեւ ֆուրգոնի հետախուզում են հայտարարել, որի մեջ, ենթադրաբար, կարող էին լինել Հաշքաջիի մասունքները, որը սաուդյան կառավարության հայտնի քննադատ էր: 2017 թվականին նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ The Washington Post-ի սյունակի համար հոդվածներ էր գրում գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի բարեփոխումների քննադատությամբ:

Հաշքաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան մտնելուց հետո: Իշխանությունների պահանջով նա պետք է դիվանագիտական ներկայացուցչությունում անձամբ ստանար ամուսնալուծության մասին փաստաթղթերը: Լրագրողը կնոջը թողել էր մուտքի մոտ իրեն սպասելու, սակայն այդպես էլ չէր վերադարձել: Կինը պնդում է, որ նա հաստատությունից դուրս չի եկել, իսկ աշխատկիցները պնդում են, որ շենքում ոչ ոք չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ