News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-ԵՄ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի եւ Եվրամիության միջեւ ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը՝ որպես փոխգործակցության հնարավոր ուղղություններ նշելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտները։

Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անթույլատրելի է Արցախի մեկուսացումը միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներից՝ համոզմունք հայտնելով, որ Արցախ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու տեւական խաղաղության հաստատմանը։

Կողմերը նաեւ կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցությանն ուղղված ջանքերի ակտիվացումը։ Մտքեր են փոխանակվել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Մասիս Մայիլյանը հաջողություն է մաղթել Յարոմիր Շտետինային 2019 թ. մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ