News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Սարյան 36 հասցեում բնակվող Բեգոյանների ընտանիքը կանգնած է անօթեւան մնալու վտանգի առաջ։ NEWS.am-ի հետ զրույցում Սարյան 36 հասցեի սեփականատեր Գագիկ Բեգոյանը պատմել է, թե ինչու են ոստիկանները բնակարանից վտարում երկու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին։

«Բնակարանի սեփականատերը ես եմ, տարիներ առաջ բնակարանը գրավադրել եմ բանկում 12 հազար դոլարի դիմաց եւ դժբախտ դեպքի պատճառով չեմ կարողացել վճարումներ կատարել։ Իմ բնակարանը հանել են աճուրդի, առանց ինձ տեղյակ պահելու, եւ վաճառել են 9 միլիոն դրամով, այնինչ իմ բնակարանը 150 հազար դոլար արժե։ Այդ գործարքը կատարել է Հայկ Հովսեփյանը, ով վստահ եմ կոռուպցիոն սխեմաներով է տիրացել բնակարանին»,-ասաց Գագիկ Բեգոյանը։

Նա նշեց,որ իրենք դիմել են Վճռաբեկ դատարան, գործը վարույթ է ընդունվել, սակայն բնակարանի նոր սեփականատեր Հայկ Հովսեփյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի իրենց բնակարանից վտարեն։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի կասեցնեն վտարելու գործընթացը, բայց չեն սպասել ոստիկանության պատասխանին, շաբաթ օրով եկել են, մեզ ցանկանում են վտարել, ասում են, սա մեր տունն է, պետք է դուրս գաք։ 2 տարի էլ գազն ու լույսն են անջատել բնակարանում, որ այստեղ չկարողոնանք բնակվել։ Բա կոռուպցիան էլ որտեղ է լինում, կոռուպցիան ստեղ է, էշի գլուխը ստեղ է թաղված»,-ասաց Գագիկ Բեգոյանը։

Նշենք, որ Բեգոյանների ընտանիքում 2 անչափահաս երեխա կա, ավագ որդին էլ ծառայում է Արցախում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ