News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ նախագահին ուղղված դիմումով, որում խոսել է թուրքական արդարադատության անկախության մասին՝ տեղեկացնում է RT-ն։ Դիմումի տեքստը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։

«Հարգելի նախագահ Թրամփ, ինչպես միշտ ընդգծել եմ, թուրքական դատարանն իր որոշումը կայացրել է անկախ կերպով։ Հուսով եմ՝ ԱՄՆ-ը եւ Թուրքիան կշարունակեն իրենց համագործակցությունն այնպես, ինչպես վայել է համախոհներին, եւ միասին կպայքարեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- գրել է Էրդողանը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան կողմը պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման համար Թուրքիայի հետ որեւէ գործարք չի կնքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ