News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տիեզերական զորքերի ստեղծման հարցում ԱՄՆ-ն հետ է մնացել  Ռուսաստանից եւ Չինաստանից, Քենթուքի նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է նախագահ  Դոնալդ Թրամփը, հաղորդում է RT-ն:

Ելույթի ընթացքում Թրամփը շեշտել է, որ իր հրամանագրով Պենտագոնն այժմ աշխատում է ԱՄՆ-ի ԶՈՒ վեցերորդ տիպի՝ տիեզերական ուժերի ստեղծման ուղղությամբ:

«Ի դեպ, Չինաստանն արդեն սկսել է (տիեզերական ուժեր ստեղծել), Ռուսաստանն արդեն սկսել է: Նրանք առաջինն են սկսել, բայց մենք աշխարհի ամենահրաշալի մարդիկ ունենք, մենք ամենալավ սարքավորումներն ենք արտադրում, լավագույն հրթիռները, տանկերն ու նավերն ենք պատրաստում», -նշել է նա:

Օգոստոսին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել էր, որ իր գլխավորած գերատեսչությունն  աշխատում է տիեզերական ուժեր ստեղծելու ուղղությամբ: Պենտագոնի ղեկավարի խոսքով, տիեզերքը «նույնպիսի մարտադաշտ է, ինչպես երկիրը, օդն ու ծովը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ