News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Միլանում թռչունը ծերտով վնասել է XVII դարի իտալացի նկարիչ Ֆիլիպպո Աբբյատիի նկարը, հաղորդում է Lenta.ru-ն վկայակոչելով Corriere della Sera թերթին:

Նկարի վերականգնման համար իշխանությունները 4 հազար եվրո են ծախսել, հաղորդում է թերթը՝ վկայակոչելով քաղաքապետարանի հանձնարարականին:  

Դեպքը տեղի էր ունեցել ամռանը՝ սաստիկ շոգ օրերին: Ենթադրաբար, թռչունը սրահ էր մտել բաց պատուհանից եւ վնասել նկարը, որի վրա Գոլիաֆի գլխով Դավիթն է պատկերված: Կտավը զարդարում է  Մարինո պալացցոյի Ժամացույցների սրահը եւ Սֆորցի ամրոցի հավաքածուի մաս է համարվում:

Քաղաքապետրանի տվյալներով, թռչունը վնասել է կտավի մակերեւույթի մոտ երեք չորրորդը եւ ոսկեզօծ թանկարժեք շրջանակի վերին մասը: Նկարն անհապաղ պետք էր վերականգնել, քանի որ օրգանական նյութը «չափազանց քայքայող ազդեցություն ունի»:

Հոկտեմբերին արդեն նկարը սկզբնական տեսքի են բերել եւ կախել իր տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news