News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին RT-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի բանակցությունների թեմաները, որոնք տեղի կունենան հոկտեմնբերի 17-ին Սոչիում, գրում է RT-ն:

«Անկասկած, այցի ժամանակ կքննարկվի Սիրիայի եւ տարածաշրջանի այլ ճգնաժամերի հետ կապված ջանքերի համակարգման հարցը, այդ իրավիճակից ելքի եւ ավելի շատ ավերվածություներից սիրիացի ժողովրդին ազատելու ուղիները, Սիրիայի վերականգման, նրա ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հարցերը՝ առանց ոտնահարելու սիրիացի ժողովրդի կամքը», — նշել է նա:

Ըստ նախարարի, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն իրավիճակը Եմենում  եւ Լիբիայում, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում  ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

Շուքրին հավելել է, որ հիմնական ուշադրությունը կհատկացվի երկկողմ հարաբերությունների հարցերին, մասնավորապես տնտեսության ոլորտի:

«Քննարկվելու է երկու երկների միջեւ առեւտրաշրջանառության մեծացման ծավալի խնդիրը: Առեւտրաշրջանառության ծավալը հասել է նշանակալի թվի՝ 6.5 մլրդ դոլարի:  Մենք պետք է աշխատենք երկկողմ առեւտրում ավելորդ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, զարգացնենք այդ ոլորտում հետագա համագործակցությունը», — եզրափակել է դիվանագետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ կհանդիպդի չորեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Սոչիում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ