News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիական եւ հորդանանյան կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 15-ից կրկին բացել «Նասիբ Ջաբեր» սահմանային հսկիչ անցակետը, փոխանցում է «ՍԱՆԱ» գործակալությունը։ Գործակալությանը այս մասին հայտնել է Սիրիայի ՆԳ նախարար Մուհամեդ Աշ Շաարը։

Իր հերթին Հորդանանի տեղեկատվության նախարար Ջումանու Գնեյմատը հայտնել է, որ Հորդանանն ու Սիրիան պայմանավորվել են հոկտեմբերի 15-ից բացել «Նասիբ Ջաբեր» անցակետով երթեւեկությունը։

«Նասիբը» երկու երկրների միջեւ գլխավոր սահմանային անցակետն է, որն ունի կարեւոր տնտեսական կարգավիճակ 2 երկրների համար էլ, քանի որ տարանցիկ պատուհան է բեռների համար։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ