News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Չինաստանի Յանչժոու քաղաքում (Ցզյանսու արեւելյան նահանգ) տղամարդը մարդատար ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Շանհայի «Պենպայ» լրատվական պորտալը հայտնում է, որ պատահարին զոհ է գնացել առնվազն մեկ մարդ, 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել քաղաքի Գուանլին շրջանում ճանապարհի մոտ տեղակայված ապօրինի կառույցները քանդելու ժամանակ: Չինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդը, ում, ենթադրաբար, պատկանում է մեկ կամ մի քանի կառույց, աշխատողների հետ վիճել է: Համացանցում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է սեւ մարդատար ավտոմեքենան մեծ արագությամբ սլանում բաժանարար պատնեշի վրա եւ վրաերթի ենթարկում նարնջագույն բաճկոններով աշխատողների խմբին: Փոխադրամիջոցի ղեկին եղած Վեյ ազգանունն ունեցող տղամարդուն ոստիկանները ձերբակալել են:

Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ընթանում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Partner news