News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  հոկտեմբերի 17-19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Եվրասիական 6-րդ բիզնես-ֆորումը: Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն։

Հանդիպմանը ներկա «Զառուբեժ Էքսպո» ԲԲԸ–ի միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Անատոլի Նիկոլաեւը ներկայացրել է միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ այն ոլորտները, որոնց շուրջ կանցկացվեն առանձին քննարկումներ ու միջոցառումներ։ Նիկոլաեւի խոսքով՝ բիզնես–ֆորումին եւ ցուցահանդեսին ներկայացված կլինեն ընկերություններ բժշկության, դեղագործության, ՏՏ ոլորտներից։

Նրա խոսքով՝ նախատեսվում է կլոր սեղան քննարկում անցկացնել առողջապահության հարցերով, որին ներկա կլինի նաեւ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ Քննարկման շրջանակներում կներկայացվեն նորարարական ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրել հայ բժիշկներին։ Բացի այդ, միջոցառմանը ներկա կլինի ԵՏՄ դեղագործների ասոցացիայի ղեկավար Դմիտրի Չագինը։ Նիկոլաեւի գնահատմամբ՝ դա կարեւոր է ԵՏՄ–ում պրեպարատների միասնական շուկայի պատրաստման տեսանկյունից։

Օպտիկա-մանրաթելային կապերի ոլորտում համագործակցության զարգացման հարցերի քննարկմանը կմասնակցի Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան նկատել է, որ ցուցահանդեսին կմասնակցեն Ռդ տարբեր շրջաններից ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոսկվայի, Չելյաբինսկի, Ռոստովի շրջաններից, Ստավրոպոլի երկրամասից, Ուդմուրտիա եւ Մորդովիա հանրապետություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ