News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման որոնումներում Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցությանը: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

«ԱՄՆ-ն աջակցում է կողմերի հանդիպումներին, եւ մենք աջակցում ենք առաջնորդների միջեւ ուղիղ զրույցներին»,- հայտարարեց Քենթը՝ խոսելով Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանան մասին:

Քենթը շեշտեց, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, եւ բոլորն աջակցում են ԵԱՀԿ սկզբունքները, որոնք հայտնի են նաեւ որպես Մադրիդյան սկզբունքներ, իսկ այս դեպքում առանցքային սկզբունքներ են համարվում ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը:

«Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր մեկնաբանումը, սակայն սրանք հիմնական սկզբունքներն են: Մեր դերակատարումն այն է, որ դյուրացնենք ներգրավված կողմերի միջեւ շփումները, որպեսզի գտնվի հակամարտության լուծումը»,- նշեց Քենթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ