News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Չնայած Մեծ Բրիտանիայում կիբեռանվտանգության ապահովման հարցում հաջողությունների ձեռքբերմանը՝ սպառնալիքի նվազման մասին խոսելը դեռեւս վաղ է։ Այս մասին զգուշացրել է երկրի Համակարգչային անվտանգության ազգային կենտրոնի (NCSC) ղեկավար Սիարան Մարտինը՝ տեղեկացնում է РБК-ն։

NCSC-ի զեկույցում նշվում է, որ Բրիտանիայի վրա գրոհների մեծ մասն իրականացվել են թշնամական պետությունների իշխանությունների աջակցությամբ կամ հովանավորությամբ գործող հաքերների խմբերի կողմից։

«Այդ խմբերը մեր ազգային անվտանգության համար ամենալուրջ եւ ուղիղ սպառնալիքն են ներկայացնում»,- Մարտինի խոսքերն է մեջբերվում զեկույցում։

Առաջին կարգի կիբեռհարձակումների (C1) շարքին են դասվում նրանք, որոնց հետեւանքով խափանվում են ազգային մասշտաբով հասարակության համար կարեւոր կառույցները, տեղի են ունենում տնտեսական եւ սոցիալական ցնցումներ, զոհվում են մարդիկ։

NCSC-ը Բրիտանիայի հատուկ ծառայության Կառավարական կապի կենտրոնն է, որը պատասխանատու է ռադիոէլեկտրոնային խուզարկության եւ կառավարության ու բանակի տեղեկատվական մարմինների պաշտպանության համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news