News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Ռուսաստանի բնակիչ՝ 61-ամյա Վիկտոր Իլյինը իր վարած Volvo մակնիշի EA 4607 50 RUS համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իր ինքնազգացողությունը լավ է։

Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում. խմածության աստիճանը եղել է բարձր՝ 2.234 ցուցանիշի։

Մինչ ոստիկանները, բժիշկներն ու քաղաքացիները փորձում էին վարորդին ցուցաբերել հոգեբանական օգնություն, նա վերցրել է օղու շիշը եւ սկսել է խմել՝ ասելով, որ իրեն օգնություն պետք չի:

Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել տեխնիկայով, որը բերվել էր Ռուսաստանի Դաշնությունից՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման համար։ Այն բարձված է եղել ձայնային ապահովման տեխնիկայով եւ բեմի կոնստրուկցիայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ