News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության եւ խարդախության 10-ական, սպանության սպառնալիքի 5, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բնակարանային գողության եւ յուրացման կամ վատնման 2-ական, ավտոմեքենա փոխացնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, թմրանյութի իրացման, ծեծի եւ ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 եւ բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է
Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ…
Արգենտինական սուզանավը գտնվել է անհետանալուց մեկ տարի հետո
Ամերիկյան Ocean Infinity ընկերությունը մեծ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտը զննել է ստորջրյա հեռակառավարվող սարքով…
4 զինծառայողի կյանք խլած վթարի հետքերով. Դավիթ Տոնոյանը ծառայությունից ազատել է մի քանի սպաների
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ծառայությունից ազատվել են...
Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Խորհրդային բանակի հուշարձանն անարգողին. լրատվամիջոց
Տեսահսկման համակարգին հետեւող ոստիկանների ուշադրությունն է գրավել կասկածելի մարդը, որը ներկի տարայով գտնվել է հուշարձանի մոտ…
Ավտովթար Վեդի-Վանաշեն ճանապարհին. ուղեւորն արգելափակվել է մեքենայում, կան տուժածներ
Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» եւ «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները...
ՀԴԲ-ն ստեղծել է հնարքների կրկնօրինակները, որոնք օգտագործել են բանտարկյալները Ալկատրասի բանտից փախուստի ժամանակ (ֆոտո)
ՀԴԲ-ն ցույց է տվել խայծերի 3D կրկնօրինակները, որոնք ժամանակին օգտագործել են դատապարտյալներ Ֆրենկ Մորիսն ու Ջոն եւ Քլարենս Անգլինը․․․
Partner news