News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հերքել է վրացական դատախազության մեղադրանքն այն մասին, որ թույլատրել է իր քաղաքական հակառակորդ, գործարար Բադրի Պատարկացիշվիլիի դեմ մահափորձի պատրաստումը։ Վերջինս մահացել է 2008 թվականին Մեծ Բրիտանիայում։ Այս մասին Վրաստանի նախկին նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ենթադրելով, որ այդ մեղադրանքներն ուղղված են նրան, որ վարկաբեկեն իրեն ու իր կողմնակիցներին երկրում նախագահական ընտրությունների նախօրեին։

«Նոր աբսուրդ մեղադրանքները իմ դեմ կապված են միայն նրա հետ, որ Վրաստանում մենք շատ մոտ ենք հաղթանակին նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 28-ին։ Մեր թեկնածուն՝ Գրիգոլ Վաշաձեն  առաջատար դիրքեր է զբաղեցնում հարցումներում մեծ տարբերությամբ, իսկ «Վրացական երազանքից» կրեմլյան «շնիկները» հուսահատության մեջ են։ Այն բանից հետո, երբ մենք պուտինյան անպետքներին կմաքրենք Վրաստանից, նույնը ձեզ հետ միասին կանենք նաեւ Ուկրաինայում եւ դուք, վստահ եմ, դեռ կլսեք, որ նաեւ «Ռոտերդամ+»–ի փողերը, պարզվել է, որ գնացել են ոչ թե Պորոշենկոյի ու Ախմետովի գրպանները, այլ իմ գրպանն են լցվել, եւ որ անձամբ ես եմ պայթեցրել զինամթերքի պահեստները։ Դուք հիշում եք նաեւ, որ ես պուտինյան լրտես եմ, որը թող է վերցրել Ուկրուչենկոյից, որպեսզի իրականացնի «Շատուն» ծրագիրը Ուկրաինայում»,–գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի հայտարարել է Պատարկացիշվիլիի դեմ մահափորձի պատրաստման գործի բացահայտման մասին եւ ծառայողական իրավասությունների գերազանցման եւ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության նախապատրաստման փաստով Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ