News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Վրաստանի դատախազությունը բացահայտել է Բադրի Պատարկացիշվիլիի սպանության փաստը: Այս մասին հայտարարել են Վրաստանի դատախազությունից, հայտնում է «Գրուզիա-On-line»-ը:

Դատախազությունից հայտնել են, որ ծառայողական իրավասությունների գերազանցման եւ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության նախապատրաստման փաստով ձերբակալվել է  Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) Թբիլիսիի գլխավոր վարչության երկրորդ վարչության առաջին ծառայության նախկին ղեկավար Գ. Մ.-ն, իսկ երկրորդ գլխավոր վարչության ղեկավարի նախկին տեղակալ Լ. Կ.-ին եւ նույն վարչության երկրորդ ծառայության ղեկավար Ռ. Շ-ին մեղադրանքներ են առաջադրվել:

Դատախազությունից հայտնել են, որ մեղադրյալներից մեկի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ձայնագրման սարք, որը պատկանում է ներքին գործերի նախարարությանը: Փորձաքննությամբ հաստատվել է, որ 2007 թվականի փետրվարի 4-ի եւ 5-ի երկու ձայնագրությունները վերաբերել են  կոնկրետ անձի վերացման նախապատրաստման հարցին:

«Մասնավորապես՝ 2007-ի փետրվարի 4-ի ձայնագրության մեջ ՍԱԴ բարձրաստիճան պաշտոնյա Գ. Դ.-ն խոսում է Բադրի Պատարկացիշվիլիի թիկնազորի անդամի հետ եւ փորձում նրան իր կողմը գրավել: Զրույցում Գ. Դ.-ն հաստատում է, որ սպանության նախապատրաստման հարցը թույլ է տվել այդ ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, քանի որ Բադրի Պատարկացիշվիլին նրանց քաղաքական ընդդիմախոսն էր եւ իշխանությունների կատաղի թշնամին: Ձայնագրության համաձայն՝ հաստատվում է նաեւ, որ չեզոքացումը պետք է իրկանացներ ՍԱԴ-ն:

Ինչ վերաբերում է երկրորդ ձայնագրությանը, որը թվագրված է 2007 թվականի փետրվարի 5-ով, ապա դրանում ձայնագրված է նիստը, որի ժամանակ ՍԱԴ բարձրաստիճան պաշտոնյա Գ. Դ.-ն, նրա ենթակայության տակ գտնվող ՍԱԴ աշխատակիցները եւ մեղադրյալներ Լ. Կ-ն, Ռ. Շ.-ն եւ Գ. Մ.-ն, պատրաստել են Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը՝ նրան քաղաքական տարածությունից վերացնելու համար: Խոսակցության համաձայն՝ նրանք քննարկել են Պատրակացիշվիլիին վերացնելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու հարցը, այդ թվում՝ թիկնազորի աշխատակիցների ցանկը ստանալու եւ անձնակազմի մասին տեղեկություններ հավաքելու հնարավորությունը: Քննարկել են նաեւ սպանության տարբեր եղանակները, մասնավորապես՝ նրան այնպիսի նյութով թունավորելը, որը բնական մահ է առաջացնում: Ըստ այս զրույցների՝ հաստատվում է, որ բոլոր հարցերը, այդ թվում՝  Բադրի Պատարկացիշվիլիին վերացնելու  համապատասխան մեթոդները համաձայնեցվում էին այդ ժամանակ ՍԱԴ ղեկավար Դաթո Ախալայայի հետ»,- հայտարարել են դատախազությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարոն Գաբունիան ինձ համար այլեւս լրագրող չէ. Պոզներ
Ոչ թե հակառուսական դիրքորոշման պատճառով, որի իրավունքն ունի, այլ լրագրության սկզբունքների խախտման…
Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիի ցույցերը հեղաշրջման փորձ է անվանել
«Այդ փորձի իրականացման առաջին փուլում խորհրդարանի շենքը գրոհի է ենթարկվել...
Թբիլիսիում վնասվածք ստացած հայ ցուցարարը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ. դեսպանություն
Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, եւ վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ...
Վրաստանում թաքցնում են բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը
Հունիսի 26-ին տուժած Դավիթ Գրիգորյանը մինչեւ երեկ կոմայի մեջ էր...
Թբիլիսիում բախումների հետևանքով տուժածների թվում է Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը. Նրան վիրահատել են
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով...
Վրաստանի խորհրդարանի նախագահ է դարձել Առչիլ Թալաքվաձեն
Նա նշել է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ լինելն իր համար մեծ պատասխանատվություն է...
Ամենաշատ