News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության հետ կապված, չի հովանավորում Սաուդյան Արաբիային։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե իր զգուշավոր մոտեցումն արդյոք Էր Ռիադի հանդեպ հովանավորչություն չի նշանակում։ Նա նաեւ հավելել է, որ ինքն ուղղակի ուզում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ «Ես նրանց չեմ հովանավորում»,- ասել է նախագահը։

Թրամփը նաեւ տեղեկացրել է, որ պետքարտուղար Պոմպեոյի վերադառնալուց հետո ինքը լիարժեք հաշվետվություն կստանա ամեն ինչի վերաբերյալ։

Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային խնդրել է Հաշքաջիի սպանության մասին վկայող ձայնագրություններ եւ տեսանյութեր ներկայացնել։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ