News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Washington Post թերթը հինգշաբթի հրապարակել է լրագրող Ջամալ Հաշքաջիի հոդվածը, որի շուրջ աշխատանքը նա ավարտել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում  անհետացումից առաջ։ Լրագրողի սյունակում հիմնական թեմաներն են արաբական աշխարհում զանգվածային լրատվության միջոցների ազատության ցածր մակարդակը եւ նորությունների լուսաբանման վրա պետական ազդեցության խստացումը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Արաբական երկրների կառավարություններն աճող արագությամբ շարունակում են լրատվամիջոցներում խնդիրները լռեցնել։ Կար ժամանակ, երբ լրագրողները հավատում էին, որ համացանցը կազատի լուրերն այն գրաքննությունից ու վերահսկողությունից, որ կա տպօագիր մամուլում։ Սակայն այս կառավարությունները, որոնց գոյությունն էլ ինքնին կախված է տեղեկության վերահսկողությունից, ագրեսիվորեն արգելափակում են համացանցը։ Արաբական աշխարհը բախվում է «երկաթյա վարագույրների»  սեփական տարբերակին, որոնք պարտադրվել են ոչ թե արտաքին սուբյեկտների, այլ իշխանության համար պայքարող ներքին ուժերի կողմից»,–գրել է Հաշքաջին։

Նա նշում է, որ շատ արաբ լրագրողներ նախընտրում են լռել գործընկերների բազմաթիվ ձերբակալությունների մասին։ Լրագրողի կարծիքով՝ 2011-ի գարնանը արաբական աշխարհը լի էր հույսերով, սակայն ակնկալիքներն չարդարացան. «Հասարակությունը կամ վերադարձավ նախկին ստատուս քվոյին, կամ բախվեց ավելի կոշտ պայմանների, քան նախկինում էր»։

The Washington Post–ի «Գլոբալ կարծիք» սյունակի խմբագիր Քարեն Ատիյան նշել է, որ Հաշքաջիի հոդվածը ստացել է նրա թարգմանչից ու օգնականից անհետացման հաջորդ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ