News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հայկական ժամանակակից գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսին։  

Ցուցահանդեսը նվիրված էր Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։

Ցուցահանդեսին ներկայացված էին ժամանակակից նկարիչների՝ ակադեմիայի դասախոսների աշխատանքները։  «Արա Հովհաննիսյանի «Կարմիր վերարկուով կինը», Գրիգոր Գեղամյանի «Նատյուրմորտը», Արթուր Հովհաննիսյանի «Թռիչքը», Արամ Իսաբեկյանի «Քաղաք Փարիզը»՝ ցուցահանդեսին ներկայացված նկարների ոչ ամբողջական ցուցակն է։  

Լրագրողների հետ զրույցում Լաքոթը շեշտեց ակադեմիայի ներդրումը ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մշակութային հատվածի մեջ։ «Այստեղ ներկայացված է հայկական ժամանակակից արվեստի հարստությունը։ Գագաթնաժողովը մեծ հաջողություն էր։ ՀՀ–ն կարող է հպարտանալ նրա հաջող անցկացմամբ։ Կարծում եմ, որ այն նաեւ մեծ ներդրում բերեց ՖՄԿ–ի հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում»,–ասաց Լաքոթը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ