News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը եւ Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 եւ ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Բարձրագույն դատական խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը դատարանի նախագահին եւ դատավորներին ներկայացրեց Ռուզաննա Ազրոյանին եւ Դանիել Դանիելյանին:

Գեւորգ Դանիելյանը շնորհավորեց նորանշանակ դատավորներին դատավորի բարձր, միեւնույն ժամանակ, բարդ ու պատասխանատու կոչումը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նրանք՝ համալրելով Վարչական դատարանի երիտասարդ կազմը, ջանք չեն խնայի վարչական արդարադատությունը պատշաճ իրականացնելու, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, ինչպես նաեւ դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու գործում:

Տպել
Ամենաշատ