News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 եւ 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին:

Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ կիրառված բռնության մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հունվարի 24-ին. «Նաիրի» Բ/Կ-ից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք, կողերի կոտրվածք, գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Սիրեկանյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ Օշականի բնակիչ, 1987թ. ծնված Ս.Թովմասյանը 2018 թ. հունվարի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաներում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայով  Ոսկեվազի կենտրոնական հատվածում երթեւեկելիս արժանացել է Ոսկեվազի բնակիչ Կ. Սիրեկանյանի դիտողությանը, ինչի կապակցությամբ առաջացել է վիճաբանություն։ Ս.Թովմասյանը՝ եղբոր՝ 1993 թ. ծնված Ա.Թովմասյանի, հետ միասին իջել են ավտոմեքենայից եւ պարզաբանումներ պահանջել Կ.Սիրեկանյանից , ապա սկսել բռնություն գործադրել նրա նկատմամբ։  Այնուհետեւ ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածք, որտեղ շարունակել են բռնության գործադրումը՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Թովմասյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ