News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Էր Ռիադի հետ հարաբերությունները փչացնելուց առաջ անհրաժեշտ է սպասել սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման գործի հետաքննության արդյունքներին։ Այս մասին նա ասել է «Վալդայ» բանակցային ակումբի ամենամյա նիստում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ լրագրողը «սաուդյան էլիտայի անդամ էր» եւ այս կամ այն կերպ հարաբերություններ ուներ «իշխող որոշակի շրջանակների հետ»։ Նա հավելել է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել, եւ ուրեմն ինչու փչացնել հարաբերությունները, եթե չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ըստ Պուտինի՝ եթե մեկը կարծում է, որ սպանություն է տեղի ունեցել, ապա պետք է փաստեր ներկայացվեն, եւ այն ժամանակ համապատասխան որոշումներ կկայացվեն։

Պուտինը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշակի պատասխանատվություն է կրում լրագրողի ճակատագրի համար։ «Որքան ինձ է հայտնի, կորած լրագրողը, ում մասին դուք նոր ասացիք, ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ