Հրազդան քաղաքում, այսօր՝ փետրվարի 11-ին ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վրաերթ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 23-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր կողմից վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի 20 ՍՕ 065 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Հրազդան միկրոշրջան թաղամասի 229 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա Ջուլիետ Քալաջյանին, ով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց:
Վրաերթի փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: