News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՖՖ նախագահը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ Կապանի մարզադաշտի նորոգման հարցը կլուծեն մեկ–մեկ ու կես տարվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  Կապանում տեղի ունեցած հանրահավաքում։

«Հիշում եք, որ պայմանավորվել ենք այստեղ մարզադաշտի հարցով, ես ասել եմ, որ ֆուտբոլը պետք է վերադառնա Կապան։ Դրանից հետո մի ամիս առաջ Արթուր Վանեցյանը ընտրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է լուծի այդ խնդիրը»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Կապան գալուց առաջ նա Վանեցյանից էլեկտրոնային նամակագրությամբ ճշտել է՝ ինչ փուլում է մարզադաշտի նորոգումը։ ՀՖՖ նախագահն ասել է, որ իրավական պրոբլեմ կա՝ դաշտը մեկ հոգու է սեփականաշնորհված, հանդերձարանը՝ մեկ ուրիշի, այդ մարդիկ իրար հետ լավ հարաբերություններ չունեն. «Այդ իրավական գործընթացները անցկացնելուց հետո ՀՖՖ–ն իր հաշվին կնորոգի ստադիոնը եւ խաղերը կանցկացվեն այնտեղ, այսինքն ստադիոնում։ Հարցնում եմ՝ հաստատ՝ պատասխանում է՝ այո»։

Փաշինյանին ասել են, որ խոտածածկը շատ վատ վիճակում է, հանդերձարանները ահավոր վիճակում են, նույնիսկ նվաստացուցիչ է, որ ֆուտբոլիստները այնտեղ փոխվեն։ Այս պատճառով էլ նորոգումը, ՀՖՖ նախագահի հաշվարկով կտեւի մինչեւ 1,5 տարի։

Տպել
Ամենաշատ