News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աֆրիկայում ամենաերիտասարդ եւ Տանզանիայում միակ միլիարդատերը՝ 43-ամյա Մուհամմեդ Դեւջին, ում առեւանգել էին անցած շաբաթ, տուն է վերադարձել, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տանզանիայի տնտեսական մայրաքաղաք Դար էս Սալամում դիմակավորված մարդիկ տղամարդուն ուժով նստեցրել էին ավտոմեքենայի մեջ եւ տարել անհայտ ուղղությամբ:

«Ես ողջ եւ առողջ տուն եմ վերադարձել»,- հայտարարել է նա: Նրա հայտարարությունը տարածել է MeTL Group կոնգլոմերատը: Երկրի փոխնագահի գրասենյակի միավորված պետության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարար Ջանուարի Մաքամբայի փոխանցմամբ՝ առեւանգողները շաբաթ առավոտյան Դեւջիին մեքենայից իջեցրել են դաշտում: Նրան ազատելու այլ մանրամասներ, ինչպես նաեւ առեւանգողների դրդապատճառների մասին չի հաղորդվում:

Ըստ Forbes ամսագրի՝ Դեւջիի կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար: Նա հայտնի է նրանով, որ ծնողներից ժառանգած մեծածախ առեւտրի ֆիրման վերածել է ամբողջ Աֆրիկայում գործող կոնգլոմերատի՝ MeTL Group, որը զբաղվում է տեքստիլ արտադրությամբ, ալյուրի աղացման գործով, ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությամբ:

Դեւջին 2016 թվականին խոստացել էր անձնական միջոցների կեսից ոչ պակասն ուղղել բարեգործական նպատակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ