News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հայաստանումս իրո ու համերաշխության էջը պիտի դառնա նաեւ ազգային միասնականության էջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ նշել է Աարամ Ա կաթողիկոսը:

«Վերջին ամիսների ընթացքում մեր ժողովրդի կյանքում, հատկապես Հայաստանում սիրո եւ համերաշխության նոր էջ բացվեց, եւ ես վստահ եմ, որ այս սիրո ու համերաշխության էջը նաեւ պիտի դառնա ազգային միասնականության էջ, մեր ժողովրդի բոլոր զավակների ամբողջական հանձնառությամբ ու մասնակցությամբ Հայաստանի վերաշինության սրբազան առաքելության: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, պարոն վարչապետ, պիտի շարունակի վերանորոգ նվիրումով ու հավատքով իր ամբողջական մասնակցությունը բերել Հայաստանի հզորությանը, Արցախի ամրապնդմանը ձգտող բոլոր աշխատանքներին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաեւ Լիբանանի նախագահի, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news