News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի կենտրոնում փողոցները, ինչպես նաեւ մետրոյի մի քանի կայարաններ հեղեղվել են հորդառատ անձրեւների պատճառով, որոնք հարվածել են քաղաքին կիրակի երեկոյան, հայտնում է ANSA գործակալությունը։ Շատ շրջաններում անձրեւներն ուղեկցվել են նաեւ կարկուտով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Հռոմի պատմական բազիլիկաներից մեկում՝ Սուրբ Սեբաստիանի բազիլիկիայում ջրի մակարդակը բարձրացել է մինչեւ 1.5 մետրի։

Գրեթե ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում ամբողջ Ապենինյան թերակղզում տաք եղանակ էր, կենտրոնական շրջաններում ջերմաստիճանը 30 աստիճան Ցելսիուս էր, որ զգալիորեն բարձր է միջին սեզոնային նորմայից։

Մոտակա օրերին օդերեւութաբանները նախազգուշացրել են Կամպանիայում, Ապուլիայում, Բազիլիկատայի շրջաններում վատ եղանակային պայմանների մասին։ Նեապոլի, ինչպես նաեւ Կամպանիայի մյուս քաղաքներում իշխանությունները հայտարարել են երկուշաբթի դպրոցների փակման մասին։

Օդերեւութաբանները խոստանում են ջերմաստիճանի 10-15 աստիճան նվազում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ