News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կենտրոնական Ամերիկայից հազարավոր միգրանտներ Մեքսիկայի տարածքով ուղեւորվում են դեպի ԱՄՆ, չնայած նրանց կանգնեցնելու Մեքսիկայի իշխանությունների փորձերին:

Մի քանի հազար մարդուց կազմված «միգրանտների քարավանը» Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքից դուրս է եկել անցյալ շաբաթ եւ Մեքսիկայի իշխանությունների կողմից կանգնեցվել է Գվատեմալայի սահմանին: Սակայն շատերը սահմանն անցել են լողալով կամ ինքնաշեն լաստանավերով:

Գվատեմալայի միգրացիոն գերատեսչության տվյալներով՝ անցած հանգստյան օրերին եւս մի քանի հազար միգրանտ է հատել Հոնդուրասի սահմանը, եւ հիմա նրանք ցանկանում են միանալ «միգրանտների քարավանին»:

Հոկտեմբերի 20-ին Մեքսիկայի իշխանությունները հայտարարել էին միգրանտների քարավանից կանանց եւ երեխաների համար սահմանը բացելու մտադրության մասին: Բայց այդ պահին միգրանտներից շատերը, փաստաթղթերի երկարատեւ ձեւակերպման պատճառով չսպասելով սահմանը պաշտոնապես անցնելուն, Մեքսիկա են թափանցել՝ շրջանցելով սահմանապահ կետերը:

Մեքսիկայի տարածքում փախստականները նվիրատվություններ են ստանում եւ ճանապարհը շարունակում դեպի ԱՄՆ սահման: Նշենք, որ նրանք պետք է հաղթահարեն մոտ 1500 կմ:

SkyNews-ի տեղեկություններով՝ այս պահին դեպի ԱՄՆ է շարժվում գրեթե 5 հազար մարդ, որոնք ստիպված էին հեռանալ Գվատեմալայից, Սալվադորից եւ Հոնդուրասից այդ պետություններում աղքատության եւ բռնության պատճառով: Միգրանտների մեծ մասը Հոնդուրասից է, որն աշխարհում բնակչության մեկ շնչին բաժին հասնող սպանությունների թվով առաջատարներից մեկն է (յուրաքանրյուր 100 հազար բնակչին ավելի քան 90 սպանություն):

ԱՄՆ նախագահն Գվատեմալայի, Սալվադորի եւ Հոնդուրասի իշխանություններին արդեն սպառնացել է կրճատել ֆինանսական օգնության հատկացումը, եթե իրենց քաղաքացիների ապօրինի միգրացիայի սահմանափակման գործուն միջոցներ չձեռնարկեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ