News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ 1991-1995թթ․ պատերազմի ժամանակ ավստրիական Hypo Alpe Adria բանկից կաշառք ստանալու համար։ Սակայն Սանադերը բանտ չի նստի, քանի որ այդ ժամկետից ավելի է գտնվել ազատազրկման մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ըստ դատարանի որոշման՝ Սանադերը, ով այն ժամանակ ԱԳ փոխնախարարն էր, բանկից ավելի քան 550 մլն դոլար է ստացել։ Բանկը, որն այլեւս գոյություն չունի, երկրին վարկեր է տրամադրել դեսպանությունների եւ հյուպատոսությունների շենքեր գնելու համար։

Սանադերը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2009թթ․ եւ այս գործով դատապարտվել էր դեռեւս 2012թ․, սակայն վճիռը բեկանվել էր երկրի Սահմանադրական դատարանի կողմից, որը որոշել էր, որ նրա հանդեպ արդար քննություն չի իրականացվել։

Դատարանի նոր որոշմամբ՝ նախկին վարչապետը նաեւ պետք է պետությանը վճարի այն ժամանակ կաշառք ստացած գումարները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ