News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանում շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, բայց շատերը չգիտեն՝ դա ինչ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, լավ կլինի, եթե պարզաբանվի, թե ինչ է պատրաստվում իրականացնել պետությունն իր նկատմամբ: Պետրոսյանը նկատեց, որ ըստ Սահմանադրության արդարադատություն Հայաստանում իրականացնում են միայն դատարանները, նաեւ սպառիչ թվարկված է դատարանների ցանկը:

«Նաեւ գրված է, որ արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է: Հիմա հանրությունն ուզում է իմանալ, թե ինչ է անցումային արդարադատությունը, արդյոք դա ենթադրում է արտակարգ դատարան»,-ասաց պատգամավորը:

նա դիմեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ նշելով. «Արդյոք դուք ձեր ելույթում այդ հատվածը ներառել էիք ընդամենը վերջին շրջանի զարգացումներին համահունչ լինելու համար, թե՞ իսկապես գտնում եք, որ ՀՀ-ում կա այնպիսի իրավիճակ, որ անխուսափելի է անցումային արդարադատությունը:

Ես երբեք առիթը բաց չեմ թողել բախտախնդիր եւ օրինատյաց դատավորների արարքների մասին բարձրաձայնելու, բայց նաեւ չեմ կարող կիսել կարծիքը, թե Հայաստանում արդարադատության համակարգը լրիվ պարալիզացված է եւ մենք այլ տարբերակ չունենք, քան ընտրել անցումային արդարադատության ուղին»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, առանձին օրինատյաց դատավորների մասին չի խոսքը, որ եթե շահագրգռություն ունենան, պատրաստ են անգամ վճիռ կայացնել բնության տեղումներն անվավեր ճանաչելու կամ ձմեռը հետաձգելուն պարտավորեցնելու մասին:

Նա կոչ արեց հարվել արդարադատության «նվիրյալ գործակատարներին», որոնք ոչ համարժեք աշխատավարձով աշխատում ու մինչեւ գիշեր վճիռ են գրում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ