News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, որը հայտնի է Վենեսուելայում իրադարձությունների հանդեպ իր ծայրահեղ քննադատությամբ, երեքշաբթի այս երկրի միջազգային մեկուսացման կոչ է արել, փոխանցում է NTN24 ալիքը:  

«Աշխարհը պետք է մեկուսացնի վենեսուելական ռեժիմը»,- ասել է Դուկեն Բրյուսելում ելույթ ունենալիս:

Դուկեի խոսքով՝ Վենեսուելայից միգրանտների հոսքով ներկայիս իրավիճակը «ապոկալիպսիսի» բնույթ ունի՝ լինելով Լատինական Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ հումանիտար ճգնաժամը:

Դուկեն, միաժամանակ, շեշտել է, որ Վենեսուելա ներխուժելու կողմնակից չէ: «Ռազմական ներխուժումը ելք չէ»,- նշել է նա՝ հայտարարելով, թե Կոլումբիայի դեսպանին Կարակաս վերադարձնելու մտադրություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ