News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ թվով իրանական ընկերություններ են ցանկանում աշխատել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, սակայն այն գործարկելու համար ոչ մի ակտիվ քայլ չի արվել: Այս մասին հոկտեմբերի 24-ին «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի առեւտրի կցորդ Մոհսեն Ռահիմին: 

Նա հավաստիացրեց, որ համապատասխան ենթակառուցվածքների առկայության դեպքում իրանական ընկերություններն անպայման կգան «Մեղրի» ԱՏԳ աշխատելու:

«Պատճառը, որ իրանական ձեռնարկատերերը «Մեղրի» ԱՏԳ-ում ռեզիդենտության հայտ չեն ներկայացնում այն է, որ ԱՏԳ-ն համապատասխան ենթակառուցվածքներ չունի եւ իր զարգացման նախնական փուլում է գտնվում: Անձամբ եղել եմ սահմանին ԱՏԳ տարածքում եւ պետք է ասեմ, որ այնտեղ ոչինչ արված չէ»,- ասաց Հայաստանում Իրանի առեւտրի կցորդը:

Նրա խոսքով՝ իրանցիների համար «Մեղրի» ԱՏԳ-ում աշխատելը շահավետ է եւ գրավիչ նրանով, որ դա շատ հարկատեսակներից է ազատում, դյուրացնում է մաքսային ընթացակարգերը, չի նախատեսում սակագնային որեւէ սահմանափակում: Ռահիմին նշեց, որ դրանից բացի, սահմանի մյուս կողմում է գտնվում իրանական «Արաս» ԱՏԳ-ն, եւ երկու գոտիների տարածքային ձեռնտու տեղակայումը նրանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցություն հաստատել:

«Մնում է միայն սպասել, որ «Մեղրի»ԱՏԳ-ն սկսի աշխատել»,- շեշտեց կցորդը:

Նա այնուհետեւ շարունակեց, որ իրանական կողմից ԱՏԳ-ի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորում ամենատարբեր ոլորտների ընկերություններ՝ ավտոկառուցման, մսամթերքի արտադրության, մեքենաշինության, դեղագործության եւ այլն:

«Միաժամանակ, Հայաստանի մասնակցությունը իրանական կողմին հնարավորություն կտա դուրս գալ ԵՏՄ շուկա»,- նշեց Ռահիմին:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի «Արաս» ԱՏԳ-ն գործի, նա պատասխանեց, որ Իրանում նման գործունեությունը շատ հեշտ է ծավալվում, դրա համար համապատասխան պայմանները մեծ դյուրությամբ են ստեղծվում:

«Մեղրի» ԱՏԳ տնօրեն Աշոտ Զարբաբյանն իր հերթին նշեց, որ աշխարհում եւ ոչ մի ազատ տնտեսական գոտի չի կարող աշխատել հիմնադրումից հետո 1-2 տարում՝ բերելով «Արաս» ԱՏԳ-ի օրինակը, որն ամբողջ հզորությամբ գործարկվել է հիմադրումից միայն 5 տարի հետո:

«Առայժմ պատրաստ է միայն վարչական շենքը եւ ԱՏԳ ցուցադրության տարածքը, իսկ այն կսկսի գործել, երբ բոլոր բաղադրիչները  իրար կկցվեն: Սա տեխնիկական հարց է»,- հավաստիացրեց «Մեղրի» ԱՏԳ տնօրենը:

Նրա խոսքով՝ ազատ տնտեսական գոտու հարցով իրանական ընկերությունների եւ ԵՏՄ-ից ընկերությունների հետաքրքրվածությունը բարձր է, սակայն իրենց կողմից կոնկրետ քայլեր դեռ չեն արվել. ազատ տնտեսական գոտում ռեզիդենտության համար ձեռնարկատերերը պետք է կոնկրետ ներդրումային նախագծեր եւ բիզնես ծրագրեր ներկայացնեն:

Զարբաբյանն ասաց, որ իրանական կողմից պասիվությունը կարող է պայմանավորված լինել Իրանից արտահանման արգելքի հետ, քանի որ մինչ ԱՏԳ-ի ստեղծումը բազմաթիվ իրանական ընկերությունների հետ քննարկումներ են անցկացվել, ինչպես նաեւ «Արաս» ԱՏԳ-ի հետ համագործակցության մասին հուշագիր է կնքվել:

Տնօրենը հիշեցրեց, որ միայն դեռ մեկ ընկերություն՝ «Բոնվարոն» ՍՊԸ-ն է «Մեղրի» ԱՏԳ-ում աշխատելու հայտ ներկայացրել, որը կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել:

Այս ընկերությունը հաջորդ տարվանից կսկսի աշխատել ԱՏԳ-ի շրջանակներում: Այն նախատեսում է Իրանից հումք ներկրել Հայաստանում կաթնամթերք արտադրելու եւ այլ երկրներ արտահանելու համար:

Սյունիքի մարզում «Մեղրի» ԱՏԳ-ն բացվել է 2017-ի դեկտեմբերի 15-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ