News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում Չինաստանի հանդեպ հետաքրքրության աճն ակնհայտ է: Այս մասին հոկտեմբերի 26-ին «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովում ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա շեշտեց այս գիտաժողովի կարեւորությունը, որը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում:

Նշենք, որ այն 2 օր կտեւի: Մասնակիցներն ընդգծեցին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման կարեւորությունը, որը 2010-ական թվականներին առաջին անգամ առաջարկել է Չինաստանը՝ որպես «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» եւ «XXI դարի Ծովային Մետաքսի ճանապարհի» նախագծերի միավորման հնարավորություն: Փորձագետների կարծիքով՝ այս իմաստով կարեւոր դերակատարում ունի նախագծին ԵՄ-ի ներգրավվածությունը, որն առաջին շրջանում պետք է դառնա այս ճանապարհի վերջնակետը:

Գիտաժողովին մասնակցող Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը նշեց միջազգային տրանսպորտային նախագծերին Աստանայի ակտիվ մասնակցության պատրաստակամությունը: Դեսպանը հատուկ կարեւորեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչը հնարավորություն կտա եվրասիական մայրցամաքում տնտեսական նախագծերի իրականացման համար:

Հայաստանում Բելառուսի դեսպանատան առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ ներդրումային հարցերով ավագ խորհրդական Դմիտրի Սեմյոնովիչը շեշտեց, որ թեման շատ կարեւոր է ԵՏՄ անդամների համար, մասնավորապես՝ իր երկրի համար, որը Մետաքսի ճանապարհի նախագծի իրականացման ակտիվ կողմնակից է: Նա նշեց, որ 2010 թվականին Մետաքսի ճանապարհ – Մեծ Քար նախագծի շրջանակում ստեղծվել է կարեւոր հենակետ, որը Բելառուսում հատուկ տնտեսական գոտի է՝ ստեղծված Չինաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ միջկառավարական համաձայնագրով, ինչը նպաստում է 2 երկրների միեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է «Չինաստան-Եվրասիա» Քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի եւ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի արեւելագիտության բաժնի հետ համատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ