News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վատից հետո եկավ ավելի վատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը:

«Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի սպասվում, արմատական փոփոխությունների պահանջը, հրամայականը գնալով մեծանում է: Ամեն մարդ խուսափում է իր բաժին ախոռից աղբը դուրս բերի: Չեն կարողանում Թումանյանի ասած խնձորը միջից մաքրել, չենք էլ փորձում: Չնայած մեր ձայնը հասավ Աստծո հագին, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Համենայնդեպս, ինչին հիմա ականատես եմ՝ նույնիսկ խնձորին մոտիկ չեն գնում: Ամեն մարդ իր վախն ունի, չունեն այն քաջությունը՝ ստանձնելու իրենց մեղքի բաժինը: Չունեն համաձրակությունը վճռական քայլ կատարելու, որովհետեւ գեղեցիկ բառերով ապրելն ավելի հեշտ է, քան ծանր բեռն ուսերին վերցնելը»,-հայտարարեց նա:

Պավել Մանուկյանի խոսքով, արդյունքում հանցագործություն կատարում են մի քանիսը, բայց պատժվում է մի ողջ ժողովուրդ:

Հարցին, թե նոր իշխանությունների օրոք «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը տեսնո՞ւմ եք, Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես նոր իշխանություն չեմ տեսնում: Երբ այլեւս ոչ կեղծիքին, բայց իմ ընկերները արդարությունը բանտում են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ