News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014-ից ի վեր Ֆիլիպիններից Երևան եկող զբոսաշրջիկների թիվը 674-ից հասել է 22,000-ի, իսկ ոմանք էլ մշտական բնակություն են հաստատում այստեղ: Այս մասին Al Jazeera-ում գրում է Մեգան Լակոբինի դե Ֆազիոն:  

Facebook-ում Filipino Community in Erevan City խումբն ունի շուրջ 1300 անդամ: Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան տվյալներով` վերջին տարիներին առնվազն 300 ֆիլիպինցիներ մշտական բնակություն են հաստատել մայրաքաղաք Երևանում:

Հեղինակը գրում է, որ Հայաստան այցելող ֆիլիպինցիների մեծ մասն արտագնա աշխատողներ են ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում: Պարսից ծոցի երկրներում գործող օրենքների համաձայն` նրանք հաճախ պարտավորվում են երկրից դուրս գալ: Եվ եթե նախինում նրանք պարզապես հատում էին սահմանը և նույն օրը վերադառնում, ապա այժմ շատերն օգտվում են այս հնարավորությունից:

Հեղինակը պատմում է 29-ամյա Էդուարդ Ռիգորի մասին, որը տուրիստական խմբի կազմում այցելել է Հայաստան: Նրանք այցելել են մի շարք հին հայկական եկեղեցիներ և ապա նաև Հայաստանի բարձրադիր գոտիներ: «Նախկինում մենք գնում էինք Իրան կամ Օման, սակայն հետո տեղեկացանք, որ վիզայի փոփոխությունների հետեվանքով կարելի է գնալ Հայաստան զբոսանքի, ինչը հոյակապ հնարավորություն է ֆիլիպինցիների համար, ովքեր երբեք ձյուն չեն տեսել», - ասել է Էդուարդը:

Հոդվածում պատմվում է նաև Երևանի փողոցներից մեկում գործող Little Manila իջևանատան մասին, որը հիմնականում հյուրընկալում է ֆիլիպինցի այցելուների: Իջևանատան տիրոջ` Ռենատո Մարիլագի կինը վերջերս լույս աշխարհ է բերել նրանց դստերը` Միային:

«Նա առաջին հայ-ֆիլիպինցի երեխան է: Ուզում եմ, որ նա այստեղ մեծանա և խոսի հայերեն: Գիտեմ, որ նրան այստեղ դուր կգա», - ասել է Մարիլագը: Նա ԱՄԷ-ում էր աշխատում, երբ առաջին անգամ լսեց Հայաստանի մասին: Ըստ նրա, այժմ Պարսից Ծոցի բոլոր ֆիլիպինցիներն արդեն ճանաչում են Հայաստանը: Կնոջ եղբոր հորդորով` Մարիլագը եկել է Հայաստան` բիզնես հիմնելու նպատակով:

«Դուբայի համեմատ` կյանքի որակն այստեղ շատ բարձր է: Աշխատավարձը ցածր է, սակայն արժե այստեղ լինել. եղանակը լավն է, իսկ մարդիկ հաճելի են։ Քրիստոնյա լինելը շատ կարևոր է մեզ համար. ահա թե ինչու ֆիլիպինցիները բաց չեն թողնում պատմական եկեղեցիներ այցելելու հնարավորությունը: Դա գրեթե առաջին բանն է, որ հետաքրքրում է մարդկանց»,- ասում է նա:

Հեղինակի խոսքով, սակայն, առաջին բանը, որ մարդկանց այստեղ է բերում, եկեղեցիները չեն: Little Manila-ի այցելուների թիվը հատկապես ավելանում է ձմռանը, երբ այստեղ առատ ձյուն է գալիս: «Դեկտեմբերին մենք ավելի քան 300 ֆիլիպինցի հյուրեր ենք ունենում, որոնք ցանկանում են ձյուն տեսնել և ճերմակ Սուրբ Ծունդ նշել: Տարվա մեջ ամենաշատ պատվիրվող ուղևորությունները Արագած լեռան զբոսանքներն են, քանի որ այնտեղ միշտ ձյուն կա», - պատմում  է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ