News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Հայաստանի գործադիր իշխանությունը համապատասխան գնահատականներ չտվեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Հայաստանում իր լիազորություններն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող կարգավորվել հայտարարություններով, տարբեր հռչակագրեր, բանաձեւեր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի հաղորդագրություններ եւ հակամարտող կողմերի ղեկավարների պաշտոնական հայտարարություններ ստորագրելով:

«Այս ամենը հստակ քաղաքական իրավիճակ է ստեղծում, քաղաքական շրջանակներ, որոնց շրջանակներում հնարավոր է լուծել տվյալ խնդիրը: Հետեւաբար Եվրախորհրդարանի քաղաքական գնահատականները տվյալ դեպքում շատ կարեւոր են, որպեսզի հետագայում հնարավոր լինի վկայակոչել այդ փաստաթղթերը», -պարզաբանեց Աշոտյանը՝ հավելելով, որ հայ դիվանագետները պետք է այս հարցով հայկական կողմի դիրքորոշման հստակ հիմնավորման հնարավորություն ունենան:

Խոսելով Բոլթոնի Հայաստան այցի մասին, Աշոտյանը նկատեց, որ Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար որեւէ հատուկ արժեք չի ներկայացնում:

Պատգամավորի խոսքով, այս տարածաշրջանը Ամերիկայի եւ Ռուսաստանի կողմից դիտվում է Մերձավոր Արեւելքի `Սիրիայի եւ Իրանի անիմիջական հարեւանության տեսանկյունից:

«Եվ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն փորձում են ամրապնդել իրենց քաղաքական կապիտալը այս տարածաշրջանում, ավելացնել իրենց ազդեցությունը` իրենց ապագա նպատակները իրականացնելու համար », - ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի ՆԳՆ
Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ...
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Ամենաշատ