News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Բաքվում լրագրող Իսմայիլ Իսլամօղլուի քննադատական հայացքների պատճառով առեւանգման եւ ոստիկանների կողմից նրա նկատմամբ ճնբումների կապակցությամբ: Դեզիրն այս մասին գրել է Twitter-ում, հաղորդում է contact.az-ը:

Հոկտեմբերի 29-ին Իսլամօղլուն հայտարարել էր, որ 3 օր առաջ առեւանգվել էր քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից եւ ոստիկանության գլխավոր վարչությունում ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման ենթարկվել` քննադատական հրապարակումների համար:

Մայրաքաղաքի ոստիկանությունը ժխտում է լրագրողի ձերբակալման փաստը, պնդելով, որ Իսլամօղլուի հարազատները հայտարարել են նրա անհետացման մասին: Երբ նա «գտնվել է», ոստիկանությունը նրա հետ «պրոֆիլակտիկ զրույց» է անցկացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ