News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի ապագան ուղղակիորեն կապված է արցախյան հարցի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Նրա խոսքերով՝ Փաշինյանը շատ կարեւոր հայտարարություն արեց՝ ջրային պաշարների հետ կապված։ «Հնարավոր է՝ ոմանք դա չընկալեցին, բայց այդ հարցը ուղիղ կապ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Արցախի պետականության հետ։ Փաշինյանը նշեց ջրային պաշարների ռազմավարական կարեւորությունը, բարձրացրեց Սեւանա լճի հարցը։ Այդ ենթատեքստում կուզեի նշել, որ Սեւանը մեր ռազմավարական ամենամեծ հարստությունն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք այն պահպանելու համար։ Սակայն Սեւանա լճի ապագան անմիջականորեն կապված է արցախյան հարցի հետ, քանի որ Արփա եւ Որոտան գետերի ակունքները գտնվում են Քարվաճառում եւ սնում են Սեւանա լիճը։ Եւ, պատկերացրեք, որ այդ տարածքը, Աստված մի արասցե, հայտնվի հակառակորդի վերահսկողության տակ, այն էլ՝ Ադրբեջանի նման ահաբեկչական երկրի։ Նա կարող է թունավորել Սեւանա Լիճը, որից կտուժի ողջ Հայաստանը։ Այսինքն, խոսքը անվտանգության մասին է»,- նշեց Բաբայանը։

Նա հիշեցրեց հետաքրքիր առաջարկության մասին։ «Քանի որ ջրային պաշարները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, ապա պետք է կապույտը ավելացնել պետական դրոշի գույներին՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի։ Շատ երկրներ հենց այսպիսի իմաստ են ներառում իրենց դրոշներում»,- ասաց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ