News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում լույս է տեսել Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանի «Հալիմ եւ Սելիմ» խոհափիլիսոփայական գիրքը։

Գիրքը գրվել է երբ Սեւան Նիշանյանը գտնվել է բանտում։ Գիրքն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն, որի հիմնական ուղղությունները նվիրված են կրոնների ներկային եւ ապագային։

Նշենք, որ Նիշանյանը 2017–ի հուլիսի 14-ին դուրս էր եկել բանտից եւ երեկոյան չէր վերադարձել։ Նա սոցցանցերում գրել էր․ «Թռչունը թռավ։ Տարոսը 80 միլիոնին»։

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը 11 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել անօրինական շինարարություն իրականացնելու համար: Նա Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։

Ներկայում Սեւան Նիշանյանը ապաստանել է հունական Սամոս կղզում։

Տպել
Ամենաշատ